Որոնում

472

1. Որքա՜ն կուզեմ, օրհնյա՜լ Տեր իմ,
Փարվեմ Քո կրծքին,
Որ պատմեմ Քեզ ցավերս բոլոր,
Բացեմ սիրտը իմ։
     Բացատրես ինձ Քո սերն անհուն,
     Որ ես հասկանամ
     Եվ այս ունայն կյանքի մեջ
     Քեզ չմոռանամ։

2. Ձեռքերիդ մեջ է կյանքը իմ
Այնտեղ՝ երկնքում,
Ուր սուրբերն ու հրեշտակները
Քեզ են գովերգում։
     Թագավորի՛ր Դու իմ սրտում
     Երկնային փառքով,
     Որ ձգտի երկինք սիրտն իմ,
     Ապրեմ Քեզանով։

3. Ո՜վ Տեր, Դու շատ բարձրերում ես,
Բայց սրտով՝ խոնարհ,
Քո փառքը երկնքից վեր է,
Ու սերդ՝ անմար։
     Թագավորի՛ր Դու իմ սրտում,
     Լինեմ ես խոնարհ,
     Տեսնեմ սերդ իմ կյանքում,
     Ապրեմ Քեզ համար։