Որոնում

475

1. Տոն է այսօր սուրբ, հաղթական,
Հիսուս եկավ Երուսաղեմ:
Տիրոջ ճամփան պատրաստեցեք,
Արմավենու ճյուղեր փռեք,
Ելեք Տիրոջ դիմավորեք,
Հիսուս կգա Երուսաղեմ:

     Երուսաղեմ, Երուսաղեմ,
     Աստծո տաճար Երուսաղեմ:
     Օվսաննաներ աղաղակեք,
     Տերն է գալիս Երուսաղեմ:
     Պատրաստվի՛ր, Սիոնի աղջիկ,
     Թագավորին դիմավորի՛ր,
     Տերը կտա ուրախություն
     Իր սիրելի եկեղեցուն:

2. Ահա գալիս եմ ես շուտով,
Տերն հայտնում է Իր Սուրբ Հոգով,
Լսի՛ր անուշ ձայնը Տիրոջ,
Կանչում է քեզ Երուսաղեմ:
Ով պատրաստ է այսօր, արթուն,
Թող ասի. «Տե՜ր Հիսուս, եկո՛ւր»:

3. Օվսաննաներ Տեր Բարձրյալին,
Օվսաննաներ Թագավորին:
Օրհնանքները թող չսպասեն,
Հիսուս կգա Երուսաղեմ:
Դե, ցնծությամբ երգեր երգենք,
Սուրբ գալուստը դիմավորենք: