Որոնում

48

     ՀԵ 30, Էլմ. 631, Հովհ. 14։18
1. Մի՛ թողուր զիս, ո՛վ Աստվածս,
Թող Քեզմե չմոլորիմ,
Ուժովցուր, Տե՛ր, իմ քայլվածքս,
Եթե ոչ՝ ես կընկղմիմ։
Պահպանե զիս, պաշտպանե զիս,
Որ երբեք չկորսվիմ։

2. Աշխարհիս անթիվ հոգերը
Կարգիլեն զիս, Տե՛ր, Քեզմե,
Սատանան իր հրապույրները
Իմ առջևս կդնե,
Վարմերովը, նենգերովը
Թող զիս չմոլորեցնե։

3. Ո՛վ Հիսուս, ցրե՛ վախերս,
Քո խոստումդ է հաստատուն,
Դուն կրնաս ներել մեղքերս,
Զիս լսել տուր ձայնդ սիրուն,
Դուն ես լույսս, Դուն ես հույսս
Միմիայն, Փրկիչս, Դուն։

4. Ո՜հ, թե ես սիրույդ ուժովը,
Տեր Հիսուս, Քեզի ձգվիմ,
Ինձ օգնե հոգվույդ շնորհքովը
Աշխարհես հրաժարվիմ,
Տե՛ր, կանչե զիս ու քաշե զիս,
Ես ալ պիտի հետևիմ։

5. Իմ ներքին սենյակիս մեջը
Դուռը ետևես գոցեմ
Ու սրտիս անկեղծ աղերսը
Աստուծոյս մատուցանեմ,
Արարիչս և Փրկիչս,
Առանձին տեղ թող գտնեմ։