Որոնում

484

1. Քո ծննդով փոխեցիր Դու ինձ`
Ասելով` ապրիր ինձ համար:
Քո զորությամբ բարձրացրիր Դու ինձ,
Սուրբ անոթ դարձրեցիր խորանիդ համար:

       Եվ հիմա երգում եմ Քեզ,
       Աղոթում` ձեռքերս պարզած երկինք:

     Եվ հոգիս ճախրում է դեպ Քեզ,
     Միանում հրեշտակաց խմբին,
     Ուր անվերջ փառաբանում եմ Քեզ`
     Երգելով` սուրբ է Տերը իմ:
     Սուրբ, Սուրբ, Սուրբ է Տերը իմ: (2)

2.Կյանքի Խոսքով լցրեցիր հոգիս,
Սրբացրիր, դարձրիր Քեզ խորան:
Սերդ անհուն տվեցիր անձիս,
Օրհնության նոր երգ դրիր շուրթիս: