Որոնում

485

1. Փրկության ենք մենք կանչված,
Օրհնության ենք մենք կանչված,
Սիրո Աստվածն է մեզ հրավիրել:
          Բացված է վաղուց ճամփան երկնքի,
          Այնտեղ է տանում թռիչքն իմ մտքի,
          Երկրից երկինք սանդուղք է դրված,
          Հիսուս է նրա վրա գրված:

2. Հավատք, սեր, խաղաղություն,
Քաղցրություն, համբերություն.
Քրիստոսով այդ ամենը կունենանք:
          Հիսուսը ինքն է հսկում այդ ճամփան,
          Քույրեր, եղբայրներ, լինենք միաբան,
          Իրար ձեռք բռնած՝ մենք էլ բարձրանանք,
          Մենք էլ այդ երթին միանանք:

3. Աստված իր սերը հայտնեց
Ու միակ Որդուն զոհեց,
Որ լինենք այնտեղ, ուր որ Ինքն է:
          Մեղավորները արդարանալով,
          Վեր են բարձրանում ուրախանալով,
          Փրկության հույսն է նրանց վեր տանում,
          Սուրբ Հոգով են նրանք զորանում:

4. Քրիստոսով ուրախ եղեք,
Աղոթքում հարատևեք,
Որ ձեր կյանքով նմանվեք Հիսուսին:
          Դժվար է արդեն այստեղ մնալը,
          Երանություն է երկինք գնալը,
          Այստեղ զրկանք կա, տառապանք բազում,
          Այնտեղ Տերն է մեզ սպասում: