Որոնում

492

1. Արևածագ՝ բարձր լեռնեն,
Բարձրյալ Աստծո փառաց միտքն է,
Հոսող գետն էլ անապատեն
Հրաշագործ ձեռքով արված մի փոքրիկ
                                                մասն է:

          Ես ապշում եմ, երբ տեսնում եմ՝
          Նա արել է այդ բոլորն ինձ համար,
          Օ՜, ինչ մեծություն, ինչ փառահեղ,
          Հրաշագործ ու կարող է ձեռքը Նրա:

2. Գողգոթայի խաչի վրա
Մեկնեց Իր ձեռքը՝ փրկելու աշխարհն կորած,
Ցավերի մեջ նպատակ կար՝
Հրաշագործ ձեռքով արված մեծ փրկություն:

3. Մեղքից գերված, կոտրված սիրտն
Մեկ հպումից կդառնա նոր՝
Ծնված սիրուց, ազատ՝ մեղքից,
Ստեղծագործված նրա հզոր ձեռքով:

         Ես ապշում եմ, երբ տեսնում եմ
         Նրա բոլոր արածները ինձ համար,
         Օ՜, ինչ մեծ բան է գիտենալ՝
         Ես փրկված եմ հրաշագործ ձեռքով Նրա:
         Կենդանի վկան եմ Նրա՝
         Հռչակելու հրաշագործ ձեռքը Նրա,
         Օ՜, ինչ մեծություն, ինչ փառահեղ,
         Հրաշագործ ու կարող է ձեռքը Նրա: