Որոնում

493

1. Հիսուսն հարյավ ի մեռելոց,
Գնաց երկինք և խոստացավ
Ուղարկելու մեզ Սուրբ Հոգին՝
Սովորեցնող, մխիթարող։

     Տե՜ր իմ մե՜ծ (2), Հիսու՛ս,
     Սուրբ Հոգով (2) լցրու,
     Պիտ երգեմ (2) ես Քեզ,
     Արժանի ես գոհության։

2. Սո՛ւրբ Հոգի Դու ճշմարտության,
Խրատում ես, սովորեցնում:
Աստված կտա Հոգին նրան,
Ով կընդունի Որդուն խաչված։

3. Սուրբ Հոգուն դու հնազանդվի՛ր
Ու Նրա հետ մտերմացի՛ր,
Լսի՛ր Նրա խրատը միշտ,
Երբ շշնջում է ականջիդ։

4. Հոգու ձայնը սիրով լսի՛ր,
Այս աշխարհը մի՛ ցանկացիր,
Մարմնիդ ցավը կմոռանաս,
Հոգուդ փրկություն կունենաս։

5. Սուրբ Հոգի՛, միշտ ինձ հետ եղիր,
Դու կտաս ինձ ճիշտ ուղղություն,
Օրհնյալ Հոգի, ինձ պատրաստի՛ր,
Որ միանամ իմ Տեր Փրկչին։