Որոնում

495

1. Երբ եկա Քեզ մոտ, տխուր էի ու միայնակ,
Երբ եկա Քեզ մոտ, կարծես նորից ես կյանք ստացա,
Դու տեսար իմ սիրտը խոցված,
Որ տանջվում էր, տառապում,
Եվ աչքերս արցունքոտ,
Որ Քեզ էին փնտրում։

Ո՛վ Հիսուս, իմ Տեր,
Շնորհակալ եմ, որ ինձ կանչեցիր։
Ո՛վ Հիսուս, իմ Տեր,
Շնորհակալ եմ, որ ինձ ներեցիր։
Քո թափած արյունով
Մաքրեցիր ինձ մեղքերից
Եվ խավարից ինձ
 Լույսին դարձրիր։

2. Երջանկությամբ Դու
Պատեցիր սիրտս, հոգիս ամբողջ
Եվ խոստացար ինձ
Սուրբ կյանք՝ հավիտենական։
Եվ լցրեցիր ինձ Քո սիրով,
Որ քաղցր էր շա՜տ ու շա՜տ։
Եվ Դու ինձ սուրբ Հայր դարձար,
Իսկ ես էլ՝ Քեզ որդի։