Որոնում

500

1. Այսօր դու, քույր իմ սիրելի,
Հարսնացուն ես քո փեսայի,
Ինչպես եկեղեցին այսօր
Դարձել է հարսը Հիսուսի։

Միշտ արդար ու սուրբ դու քայլիր,
Քո փեսային հնազանդվիր,
Ինչպես եկեղեցին այսօր
Հնազանդվում է Հիսուսին։

2. Ընտրել եք դուք մի ճանապարհ,
Որ երկուսով սիրով քայլեք
Եվ ընտրել եք մի ճանապարհ,
Որ Հիսուսին դուք նմանվեք։

Տերը լինի միշտ ձեր կյանքում,
  Եվ ձեր անձերը՝ Հիսուսում,
Ձեր աչքերը Նրան հառեք
Ու Հիսուսով սիրով եղեք։

3. Հավատ, հույս, սեր և միություն
Թող որ լինեն միշտ ձեր կյանքում,
Թեկուզ լինի և փորձություն,
Թող Տերը տա ձեզ հաղթություն։

Աստծով միշտ ուրախ եղեք
Եվ օրհնություններ վայելեք,
Համբերությամբ դուք սպասեք,
Որ Հիսուսին դիմավորեք։