Որոնում

501

1. Ով սուրբ Աստված, երկնքի Տեր,
Դու բխող սիրո աղբյուր,
Հավերժական լույսերի ծով,
Լի ես շնորհներովդ բյուր։

Օծիր ինձ օծությամբ նոր,
Սիրով և քաղցրությամբ,
Նմանվեմ Քեզ օրեօր
Ամբողջ իմ էությամբ։

2. Քո ողորմությունը, ով Տեր,
Իջնում է միշտ երկնքից՝
Փնտրելու մոլորվածներին,
 Ազատելու մեծ կորստից։

3. Մեր փոթորկոտ ընթացքի մեջ,
Չար ու խավար աշխարհում
Քո սիրո արևն է անշեջ
Ամպերի ետևից ծագում։