Որոնում

502

1. Իմ Տե՜ր, իմ սե՜ր,
Դու ես հույսը իմ կյանքի։
Ես իմ ամբողջ հոգով կորոնեմ Քեզ,
Ես իմ ամբողջ մտքով կփնտրեմ Քեզ, Տեր,
Ես իմ ամբողջ սրտով կսիրեմ Քեզ, Տեր,
Դու իմ Աստվածն ես։ (2)

2. Իմ Տե՜ր, իմ սե՜ր,
Դու ես հույսը իմ կյանքի։
Ես իմ ամբողջ սրտով կպաշտեմ Քեզ, Տե՛ր,
Ես իմ ամբողջ մտքով կպատվեմ Քեզ, Տե՛ր,
Ես իմ ամբողջ ուժով կմեծարեմ Քեզ,
Դու իմ Աստվածն ես։ (2)

***
Զորություն, քաջություն և սեր տո՛ւր, ո՜վ Տեր (2),
Ու Քեզ պիտի պաշտեմ ամբողջ սրտով,
Ու Քեզ պիտի փնտրեմ ամբողջ մտքով,
Ու Քեզ պիտի սիրեմ ամբողջ ուժով,
Քանզի Դու ես Տեր, Դու ես իմ Տերն: