Որոնում

505

1. Աստծո բանակն է գնում՝
Հաղթելով աշխարհին,
Մենք երգում ենք ու ցնծում,
Որ մահը պարտվեց:

      Էմմանուել, Աստծո բանակն է սա,
      Էմմանուել, մենք պաշտում ենք Նրան,
      Էմմանուել, Նա է մեր Մեսիան,
      Էմմանուել (3) Աստված:

2. Սուրբ Հիսուսն է աշխարհ եկել,
Պաշտենք մենք Նրան,
Նա է մեր զորագլուխը,
Օրհնենք մենք Նրան:

3. Հավատքի վահանն ունենք մենք,
Զինվել ենք ահա,
Երբեք չենք հուսահատվի մենք,
Տերն է մեր Արքան:

4. Աստծո բանակն է գնում՝
Հաղթելով դժոխքին,
Եվ երգում ենք՝ ալելուիա՜,
Օվսաննա՜ Գառին:

      Էմմանուելն է գնում առջևից,
      Էմմանուել` հարուցյալ, կենդանի,
      Էմմանուել, որ հաղթեց թշնամուն,
      Էմմանուել (2) Աստված: