Որոնում

506

1. <<Սա է Ծառան Իմ, ում կհավանեմ,
Նա է Ընտրյալն Իմ, ում ձեռք կմեկնեմ։
Սա է Ծառան Իմ, Իմ Սուրբն է Նա:
Նա կազատի ձեզ ձեր մեղքերից,
Կույրեր կտեսնեն, համրեր կխոսեն,
Խավարում մարդիկ բարի լուր կլսեն>>։

     Իմ Տեր Հիսուս,
               Փառք քեզ, ալելուիա,
               Փառք քեզ, ալելուիա,
               Տեր Աստված իմ.
               <<Դուք սիրեք Նրան՝ ձեր Արարչին,
               Դուք հարեք Նրան՝ ձեր Փրկչին,
               Իմ Որդուն՝ հեզ ու խոնարհ
               Միածին Գառին:

2. Սա է Ծառան Իմ, Նրան եմ սիրում,
Ով կընդունի Նրան, կընդունի Ինձ։
Սա է Ծառան Իմ, Նա է Արդարը,
Ով կլսի Նրան, կլսի Ինձ:
Նա է մկրտում Հոգով, կրակով
Նրան, ով կուզի Իմ կամքը կատարել>>: