Որոնում

509

     Էլմ. 863 
1. Տե՛ր, ինչպես Պենտեկոստեին
Զորությունդ ցուցուցիր
Մաքրող կրակով այն երկնային,
Դարձյալ մեր վրա իջի՛ր։

     Տե՛ր, մեզ ղրկե զորությունդ՝
     Պենտեկոստեի զորությունդ,
     Օրհնության հեղեղներ
     Թող տեղան մեր վրա։
     Տե՛ր, մեզ ղրկե զորությունդ՝
     Պենտեկոստեի զորությունդ,
     Մեղավորք թող Քեզ դառնան
     Եվ անվանդ ալ փառք տան։

2. Քեզի համար սուրբ գործերու
Մեր սրտերն պատրաստե:
Եկո՛ւր, մեզ լիովին գրավե՛ Դու
Եվ մի՛ զատվիր մեզմե։

3. Եսն ու նախանձ և չար կիրքերն
Կրակովդ վառե,
Սուրբ Հոգիովդ լեցուր սիրտերն,
Մեր հավատքն նորոգե։

4. Առջևդ կեցած կսպասենք Քեզ՝
Խոստմանդ հավատալով
Եվ չենք ձգեր, որ թողուս մեզ,
Մինչև օրհնես շնորհքովդ։