Որոնում

51

1. Ով Փրկիչս, օրն իջած է,
Կաղաչեմ Քեզ, քովս կեցիր,
Թանձր մութն արդեն կոխած է,
Այս գիշեր իմ հյուրս եղիր ։
Երբ պակսին օգնականներս,
Դու միայն ես օգնական,
Բազմաթիվ են վտանգներս,
Ո՜հ, եղիր ինծի պաշտպան։

2. Աշխարհիս պայծառությունը
Շատ չանցած կը մթննա,
Փառք ու մեծ վայելչությունը
Շուտ աներևույթ կըլլա։
Բայց Դուն ես հույսիս արևը,
Հավիտյան Դուն չես փոխվիր,
Ճառագայթներուդ պարգևը
Շնորհե ինձ, իմ քովս կեցիր։

3. Շատ անգամ, Տեր, Քեզ մոռցած եմ,
Սակայն Դուն զիս մի մոռնար,
Շատ անգամ Քեզ թողուցած եմ,
Բայց ինծմէ մի հեռանար։
Ով Հիսուս, հոգվույս Փրկիչը,
Հետս կենալ Դուն խոսք տվիր,
Երբ որ զորավոր փորձիչը
Հարձակի վրաս, քովս կեցիր։

4. Եվ վերջին թշնամիին վրա
Տուր, որ հաղթանակ երգեմ,
Իմ վրաս հարձակած ատենը՝
<<Ո՞ւր է քո խայթոցդ>>,-ըսեմ։
Որ մահեն, Տեր, ազատվիմ ես,
Դառն մահվան Քեզ հանձնեցիր,
Թող մահվան մեջ չընկղմիմ ես,
Մինչև վերջը քովս կեցիր։