Որոնում

510

1. Ուզում եմ Հոգով ես ապրել,
Բայց կոտրած են սիրտս ու հոգիս,
Հոգուս փափագն է՝ Աստծուն սիրել
Մաքուր սրտով ու ամբողջ կյանքով։

     Իմ անգի՛ն, իմ թանկագի՛ն,
     Դու ես կյանքիս Փրկիչը, Տերը,
     Չեմ մոռանա ես երբեք Քո սերը,
     Կնվիրեմ Քեզ իմ երգերը,
     Քոնն են սիրտս ու հոգիս,
     Դու ես Տերը իմ։

2. Ընտրել եմ Քեզ՝ Փրկիչ ու Տեր,
Հիսո՛ւս Քրիստոս, Աստծո Որդի,
Քեզ եմ նվիրում սիրտս ու հոգիս
Եվ այն ամենը, որ տվել ես ինձ։

3. Բայց ես հավետ ընտրել եմ Քեզ՝
Կյանքիս Փրկիչ ու հոգուս Տեր,
Հոգիս ցնծում է, ուրախ եմ միշտ,
Ո՞վ կարող է ինձ զրկել Քեզնից։