Որոնում

519

1. Դու գիտես Տիրոջ պատվերները
Ու Նրա խոստումները,
Որ Ինքը քեզ խոստացավ
Ու քեզ ասաց՝ հավատա՛:

      Տերն ասում է. «Որդի՛ս,
     Դու միայն հավատա՛,
     Հավատա՛ ու կապրես,
     Անվերջ միայն հավատա՛»:

2. Նա քեզ ասաց. «Ետ կգամ
Ու քեզ երկինք կտանեմ,
Ու կուտես դու մանանա,
Ու հավիտյան դու կապրես»:

3. Կվայելես դրախտի
Բարիքները դու բոլոր,
Որ պատրաստ են քեզ համար
Իմ խաչվելուց հետո: