Որոնում

523

1. Երբ կնայիմ մատներուդ գործերուն,
Քու մեծությունդ կտեսնեմ,
Կհիանամ, թե ինչպես, Տեր,
Ստեղծած ես ամենն:
Ես իմ խղճալի մարդկային մտքովս
Կջանամ հասկանալ`
Ինչու՞, ինչպե՞ս են Քու կերպերը,
Ներե, Տեր, պարզությանս:  
           
            Այո, գիտեմ,
            Առանց Քեզի ես ոչինչ եմ,
            Առանց Քու սիրո կորսված եմ,
            Կյանքս պարապ է:
            Այո, գիտեմ,
            Տեր, զորությանդ կարոտ եմ,
            Ներե իմ կասկածներս այսօր,
            Առ սիրտս, հոգիս, կյանքս բոլոր:

2. Տեր, շատ անգամ երբ իմ շուրջս կնայիմ,
Խեղճ, հուսահատ կդառնամ,
Կզարմանամ, թե ինչպես Դու
Զոհ եղար մարդկության:
Փառք Քեզ, Տեր Հիսուս, որ զիս կսիրես,
Խոստացած ես ինձ հոգալ,
Ավելցուր հավատքս` Քեզի վստահիմ,
Որ խաղաղ ու քաջ զգամ: