Որոնում

524

1. Թող աղոթքս բարձրանա երկինք,
Մատուցվի որպես պատարագ
Ու փռվի սուրբ ոտքերիդ տակ,
Որպես գոհություն իմ սրտի։

2. Թող պաշտեմ Քեզ խոնարհաբար,
Գրկեմ սուրբ ոտքերդ, ի՛մ Տեր,
Սեղմեմ կրծքիս մեծ կարոտով,
Դրանք ինձ համար են խոցվել։

3. Թող անցնեմ այն ճանապարհով,
Որ խաչն ուսիդ անցար, ի՛մ Տեր,
Սրտիդ ցավը անտեսելով`
Ինձ համար ցանկացար մեռնել։

4. Թող, որ ինքս էլ խաչս առնեմ,
Գամ ետևիցդ, ի՛մ Աստված,
Ես էլ Քեզ հետ խաչը ելնեմ,
Տե՛ր, ուզում եմ Քեզ նմանվեմ։

5. Թող սովորեմ Քեզ պես ներել,
Քեզ նմանվել կուզեմ, ի՛մ Տեր,
Անվերջ Քեզ գալ կուզեմ, ի՛մ Տեր,
Սիրտս Քեզ շատ է կարոտել:

6. Ու երբ տեսա Քեզ խաչի վրա,
Ու սուրբ հայացքդ՝ ինձ ուղղած,
Լուռ մոտեցա, ծնկի իջա
Ու Քո Հոգով կենդանացա: