Որոնում

526

1. Գալիս եմ Քեզ, Հիսո՛ւս,
Խաչս վերցնեմ,
Դու իմ միակ հույսն ես,
Իմ կյանքի աղբյուր։
Մեղավոր, անարժան,
Թույլ եմ, տկար եմ,
Արժանիքներ չունեմ՝
Առջևդ կանգնեմ։

    Փառք Քեզ, (3) երկնքի Տիրակալ,
    Պարտական ենք մենք Քեզ,
    Հիսո՛ւս սիրելի։

2. Հիսո՛ւս, երկնքի Տեր ես,
Փրկիչ Իշխան ես,
Սիրով ընդունեցիր,
Ինձ բժշկեցիր:
Սուրբ արյանդ գինն եմ,
Տկար զավակդ եմ,
Մեղա եմ Քեզ, Հիսո՛ւս,
Ազատի՛ր մեղքից:

3. Քույրիկիս, եղբորս
Օգնի՛ր, բժշկի՛ր,
Հավատքի, սիրո մեջ
Հաստատուն պահի՛ր,
Որ Քո Խոսքի լույսը
Ճառագի մեր մեջ,
Ու հավիտյան ապրենք
Տե՛ր, Քո սիրո մեջ: