Որոնում

528

1. Քրիստոսն է ժայռը Քորեբի, որ կբխե,
Կենդանի ջուր է, առողջարար` քեզ համար։
Եկո՛ւր խմե, մեղրեն ավելի քաղցր է Ան,
Հագեցո՛ւր անձդ, հագեցո՛ւր ամբողջ հոգիդ։
Քրիստոսն է ժայռը Քորեբի, որ կբխե,
Կենդանի ջուր է, առողջարար` քեզ համար։

2. Քրիստոսն է Գառը Մորիայի, որ մորթվեց,
Ճշմարիտ հավիտենական կյանքն է մարդկանց:
Եկո՛ւր, լվացվե՛ Իր թափած սուրբ արյունով,
Մաքրե՛ Քու անձդ, մաքրե՛ Քու ամբողջ հոգիդ:
Քրիստոսն է Գառը Մորիայի, որ մորթվեց,
Ճշմարիտ հավիտենական կյանքն է մարդկանց:

3. Քրիստոսն է Լույսը, որ ծագեց մեր սրտերում,
Հավերժական Արեգակը լուսապայծառ:
Եկո՛ւր, լուսավորվե՛ մահացու խավարեն,
Մաքրե՛ քու անձդ, մաքրե՛ քու ամբողջ հոգիդ:
Քրիստոսն է Լույսը, որ ծագեց մեր սրտերում,
Հավերժական Արեգակը լուսապայծառ: