Որոնում

533

1. Սովորեցրու ինձ, Աստված, Քեզ փառաբանել,
Սովորեցրու ինձ, Տեր իմ, Քեզ աղոթել,
Սովորեցրու, Տեր իմ, Քո կամքը կատարել,
Ուժ տուր, որ կարողանամ Քեզ ծառայել։

2. Տուր, որ մեղքի լուծը ինձանից թոթափեմ,
Տուր, որ սիրտս Քո առաջ լացով բացեմ,
Տուր, որ ես այս կյանքում սրբության մեջ ապրեմ,
Օգնիր, որ քայլերս դեպի Քեզ ուղղեմ։

3. Առանց Քեզ ես ոչինչ եմ, ինչպես մի որդը,
Առանց Քեզ զուր է անցնում իմ կյանքը,
Առանց Քեզ, Տեր իմ, ինձ կծածկի խավարը,
Իմ խեղճ հոգուն կպարուրի դժոխքը։

4. Ով Հիսուս, իմ սիրելի, ողորմիր Դու ինձ,
Ով Արարիչ, գթա խեղճ թշվառիս,
Ով Փրկիչ, ինձ փրկիր գեհենի կրակից,
Իմ բժիշկ, ազատիր ինձ իմ վերքերից։

5. Հոգևոր բժշկությանդ ես կարոտ եմ,
Ապաշխարում եմ, մաքրիր ինձ մեղքերից,
Օ՜, լսիր ինձ, Տեր Աստված, դռներիդ մոտ եմ,
Ողորմիր ինձ, որպեսզի ես չկորչեմ։