Որոնում

535



1. Հիսուսը ինձ վերափոխեց,
Աշխարհի փուչ սերը բացեց,
Սիրո ձայնով Նա ինձ կանչեց
Եվ ինձ Իր գիրկը հրավիրեց։
Հոգիս միայն Քեզ է սիրում
Եվ միայն Քեզ փառաբանում,
Հիսուս, հոգիս միայն Քեզ է փնտրում։
Դու ցանկալի ես իմ սրտին,
Դու քաղցր ես իմ շուրթերին,
Հիսուս, Դու հարազատ ես իմ հոգուն։
2. Ես լսեցի սիրո կանչդ,
Ընդունեցի հրավերդ:
Մերժելով աշխարհին, մեղքին`
Ընտրել եմ իմ Տեր Հիսուսին։

3. Ուզում եմ, Տեր, ես Քեզ փարվել,
Ուրախության լացով լացել,
Ուզում եմ միշտ գրկումդ լինել
Եվ Քո սուրբ սերը վայելել։