Որոնում

536

1. Անհնազանդ եղար դու Ինձ,
Ով Իմ պատկեր դու, մարդ,
Վռնդվեցիր դու պարտեզից,
Անապատ ձգվեցիր։

Անապատում ընկած էիր դու արյանդ մեջ,
Անցա և ասացի՝ ապրիր ինձ համար։

2. Բայց դու անհնազանդ եղար
Եվ մեղքը սիրեցիր,
Գերի եղար սատանային
Եվ մահվան գնացիր։

Քեզ համար Ես Իմ Որդուն ուղարկեցի,
Գերությունը գերի առա Քրիստոսով։

3. Իմ առջև սուրբ կյանքով ապրիր
Եվ դու Ինձ նմանվիր,
Իմ պատվերները միշտ պահիր
Եվ սիրով կատարիր։

Քեզ համար խաչի վրա ես չարչարվեցի,
Քո մեղքի համար խոցվեցի, որ ապրես։

4. Քեզ հավիտենական կյանքն է
Սպասում երկնքում,
Իսկ երկրի վրա հալածանք
Պիտ կրես Ինձ համար։

Դեշտապիր մտնելու Սուրբ Երուսաղեմ,
Ուր սուրբերը կգովերգեն Հիսուսին:
Պատրաստ եղիր փողի հնչելու ժամանակ
Հարսանյաց հանդեսին ներկա գտնվել։