Որոնում

537

     ՀԵ շար. 1, Էլմ. շար. 1 
1. Առաւօտ լուսոյ
Արեգակն արդար
Առ իս լոյս ծագեա՛։

2. Բղխումն ի Հօրէ,
Բղխեա՛ ի հոգւոյս
Բան՝ Քեզ ի հաճոյս։

3. Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելոյ
Գտող զիս արա՛։

4. Դուռն ողորմութեան
Դաւանողիս բա՛ց,
Դասեցո՛ վերնոցն։

5. Երրեակ միութիւն՝
Եղելոց խնամող
Եւ ինձ ողորմեա՛։

6. Զարթի՛ր, Տէր, յօգնել.
Զարթո՛ ըզթմրեալս՝
Զուարթնոց նմանել։

7. Է Հայր անսկիզբն,
Էակից Որդի,
Է միշտ Սուրբ Հոգի։

8. Ընկա՛լ զիս գթած,
Ընկա՛լ ողորմած,
Ընկա՛լ մարդասեր։ (Աստված)

9. Սէր անուն Յիսուս,
Սիրով Քով ճմլեա՛
Սիրտ իմ քարեղեն։

10. Վասն գթութեան,
Վասն ողորմութեան
Վերստին կեցո՛։

11. Փրկիչ բոլորից,
Փութա՛ զիս փրկել
Փորձութեանց մեղաց։

12. Քաւիչ յանցանաց,
Քաւեա՛ զօրհնաբանս
Քեզ երգել զփառս։

(1. Առավո՛տ լույսի`
Արդար արեգա՛կ,
Ինձ վրա լույս ծագեցրո՛ւ:

2. Բխո՛ւմն Հորից,
Բխի՛ր հոգուս մեջ
Խոսք` քեզ հաճելի:

3. Գա՛նձդ ողորմության,
Քո ծածուկ գանձը
Գտնո՛ղ ինձ արա:

4. Դուռը ողորմության
Դավանողիս առաջ բա՛ց,
Դասիր վերինների հետ:

5. Եռյակ Միություն`
Եղողներին հոգացող,
Ողորմիր և ինձ:

6. Զարթնեցրո՛ւ, Տե՛ր, հոգնածներին,
Զարթնեցրո՛ւ թմրածներին`
Հրեշտակներին նմանվելու:

7. Հայրն անսկիզբ է,
Նույնպես և Որդին,
Հավիտենական է և Սուրբ Հոգին:

8. Ընդունի՛ր ինձ, գթած,
Ընդունի՛ր, ողորմած,
Ընդունի՛ր, մարդասեր: (Աստված)

9. Սեր անվամբ Քրիստոս,
Քո սիրով փշրի՛ր
Սիրտն իմ քարեղեն:

10. Հանուն գթության,
Հանուն ողորմության,
Պահպանի՛ր ինձ:

11. Փրկիչ ամենքի,
Շտապի՛ր ինձ փրկել
Մեղքերի փորձությունից:

12. Մեղքերի քավող,
Քավի՛ր, օրհնաբանեմ`
Քո փառքը երգելով):