Որոնում

544

1. Խաչի ճամփան սկսվում է մսուրից,
Գողգոթայի տառապանքով վերջանում,
Օրենքներն էլ սկսվում են Սինայից,
Գողգոթայի անարգ խաչով վերջանում:

          Տերը  օրհնի, խաչը ծանր չթվա
          Ու մեր հոգին Իր արյունով լվանա:

2. Ոմանց համար խաչի ճամփան մսուր է,
Ոմանց համար այնտեղ գնալն իզուր է,
Ոմանց համար անհասանելի բարձունք է,
Ոմանց համար օրհնություն է, արցունք է:

3. Ով իր ճամփան սկսում է մսուրից,
Տառապանքն է լինում նրան ուղեկից,
Ինչպես եղավ մեր պաշտելի Հիսուսին՝
Քարկոծվելով խաչն էր կրում իր ուսին:

4. Նույն այդ խաչից նվիրում է նաև մեզ,
Որ խոնարհվենք դառնանք Գառնուկ` Իրեն պես,
Խաչված կյանքով փորձությանը դիմանանք,
Փորձության հետ օրհնություն կա, իմանանք: