Որոնում

545

1. Տե՜ր, գալիս եմ Քեզ մոտ ես ճամփով քարքարոտ,
Այն ներկված է արդեն սուրբերիդ արյունով,
Տե՜ր, փշոտ է ու նեղ` լցված դառնությունով,
Չեմ դիմանում` երբ եմ հանգչելու Քո գրկում:

     Տե՜ր, խնդրում եմ, լսի՛ր աղերսանքն իմ սրտի,
     Չէ՞ որ Դու ես միակ ապավենն իմ կյանքի,
    Թող անցնեմ այս ճամփան սուրբ խաչիդ հետքերով,
    Եվ պահպանի՛ր Դու ինձ Քո խոցված ձեռքերով:

2. Տե՜ր, ես Քեզ եմ փնտրում այս ճամփին քարքարոտ,
Խոստացել ես, գիտեմ, Դու կանգնած ես շատ մոտ:
Վախենում եմ, իմ Տեր, էլ ոչինչ չեմ տեսնում,
Բայց Քո սերը անմար ինձ առաջ է տանում: