Որոնում

55

1. Տեր, ձայնդ կլսեմ,
Որով զիս կկանչես,
Կուգամ, որ զիս սուրբ արյունովդ
Լվաս, մեղքե մաքրես։

Տեր, Քեզի կուգամ,
Հիմա զիս լվա,
Զիս մաքրե սուրբ արյունովդ՝
Հեղյալ ի Գողգոթա։

2. Տկար և պիղծ կուգամ,
Դու, Տեր, ինձ ուժ կուտաս,
Եվ որ ձյունեն ճերմակ ըլլամ,
Սուրբ Արյունովդ կլվաս։

3. Զիս, Տեր, վստահության,
Հուսո և հավատո,
Կհրավիրես խաղաղության
Եվ կատարյալ սիրո։

4. Թող հարձակին փորձանք,
Կուտաս ինձ հաղթանակ,
Կուտաս հոս շնորհք և սփոփանք,
Վերջն ալ՝ փառաց պսակ։

5. Փա՜ռք քավության Արյան,
Փա՜ռք Քրիստոսի շնորհաց,
Մեր կատարյալ արդարության
Եվ անվախճան կենաց։