Որոնում

552

1. Աղոթում եմ ես ու սպասում եմ Քեզ,
Պատասխանի՛ր ինձ, իմ Տեր Աստված,
Նորոգի՛ր հույսս, նորոգի՛ր ուժս,
Որ մնամ Քեզ հետ ես հավիտյան:

     Քո այցելությունն է տալիս ինձ կարողություն,
     Քո օգնությունն է տալիս մխիթարություն,
     Եղի՛ր միշտ ինձ հետ, սիրելի՛ իմ Հիսուս:

2. Կատարյալ ես, Տե՛ր, ու արդար ես, Տե՛ր,
Քո բոլոր ճանապարհների մեջ,
Հաստատի՛ր Քո սուրբ Խոսքը սրտիս մեջ,
Թող հավատքով հաստատվեմ Քո մեջ:

3. Խրատի՛ր ինձ, Տե՛ր, ու շտկի՛ր ինձ, Տե՛ր,
Քո մեծ սիրով` հայրական ու ջերմ,
Որ չսխալվեմ ճանապարհիդ մեջ,
Որ ապրեմ անսխալ կամքիդ մեջ: