Որոնում

555

1. Տեր, մենք կանգնած ենք բազմության մեջ
Ամեն ցեղից, ամեն լեզվից,
Քո ժողովուրդն ենք` գնված Քո արյամբ,
Ազատ մահից Քո սիրով:
Չկան բառեր, որ հայտնեմ Քեզ իմ գոհությունը,
Չկան բառեր, որ Քեզ փառաբանեմ:
Բայց ես իմ ձայնը կվերցնեմ,
Սրտանց կերգեմ ամբողջ իմ ուժով:

     Ալելուիա, ալելուիա, ալելուիա սուրբ Գառին,
     Ալելուիա, ալելուիա, մենք գնված ենք Քո արյամբ,
     Ամեն լեզու, ամեն երկիր և ամեն մարդ թող ասի`
     Փառք, գոհություն մատուցենք Աստծո Գառին, ամեն:

2. Տեր, առջևդ կանգնած ենք Քո շնորհքով,
Սրբված ենք մենք Գառան արյամբ,
Կանչել ես մեզ, դարձրել զավակներդ,
Աղոթում ենք անունովդ:
Զորությունդ գործիր մեր մեջ ու մեզանով,
Մինչև փոխվենք ու քեզ նմանվենք,
Ու թող ազգերը տեսնեն` փառքդ հայտնվեց,
                                          ու Քեզ պաշտեն:

վերջում`
     Ամեն ծունկ թող ծռի,
     Ամեն լեզու թող դավանի, որ Դու ես Տեր: