Որոնում

556

1. Մեկը կար, որ հոժար էր
Իմ տեղը մեռնելու,
Հոժար էր Իր ուսի վրա
Բիրտ խաչը առնելու.

    Որ ապրի իմ հոգին անարժան,
    Որ գտնեմ ներում Իր սուրբ արյամբ։

Խաչի վրա գամված է Նա, (2)
Օ՜, ինչ մեծ, հիանալի փրկություն:

Խաչի վրա գամված է Նա։

2. Նա հեզ էր, համբերում էր
Սիրով Իր երկնային:
Դառը բաժակը խմեց,
Խոնարհվեց Հոր կամքին.
    Որ ապրի իմ հոգին անարժան,
    Որ գտնեմ ներում Իր սուրբ արյամբ։

3. Նա մեռավ հենց ինձ համար՝
Հեղելով սուրբ արյուն,
Որ նայեմ ես Իր խաչին,
Ստանամ փրկություն.
    Որ ապրի իմ հոգին անարժան,
    Որ գտնեմ ներում Իր սուրբ արյամբ։

Իր խաչով հաղթել է Նա, (2)
Ունեմ մեծ, հիանալի փրկություն:
Իր խաչով հաղթել է Նա: