Որոնում

559

1. Ո՛վ մեղավոր, վերև նայիր,
Գողգոթայի խաչին փարվիր,
Տես` չանարգես, այլ խոնարհվես,
Հիսուսով դու կյանք կգտնես։

     Տե՛ս, Հիսուսը բազկատարած
     Կանչում է քեզ Իր գիրկը բաց,
     Դու մոտեցի՛ր, կրծքին փարվի՛ր,
     Նրա ժպտուն դեմքին դու նայի՛ր։

2. Հիսուսը քեզ շուտ կների,
Քո հանցանքը Նա կջնջի,
Եթե Նրա կրծքին փարվես,
Կյանքի խոսքեր դու կգտնես։

3. Ո՛վ մեղավոր, դու շտապի՛ր,
Նրա առջև սիրտդ բացի՛ր,
Դու կգտնես երջանկություն,
Երկնային կյանք և ցնծություն։