Որոնում

562

1.Սիրեցիր ինձ, Տեր, փրկեցիր հոգիս,
Մինչ թափառում էի մեջն անապատի,
Մոլորված ոչխար` երկյուղը սրտիս,
Մատնված մահվան, մռայլ վիճակի:

            Սիրեցիր ինձ, Տեր, ես քեզ չսիրած,
            Խոցված ձեռքերով բուժեցիր վերքերս:
            Հովանուդ ներքո ես պատսպարված`
            Կվայելեմ Քո հոգին սիրակեզ:

2.Սիրեցիր ինձ, Տեր, լույս տվիր հոգուս,
Դատաստան չարիր, ուր խավար էր խոր:
Հեծեծում էի մեղքի ճնշման տակ,
Դու կյանք տվող լույս, եկար կյանքիս մեջ:

3.Անտեղյակ էի սիրուդ փրկարար
Եվ հեռու խաչից, որի վրա գամված
Դատապարտվածիս փրկության համար
Դու հոժարակամ պատարագվեցիր: