Որոնում

566

1. Արարատ լեռան ձյունապատ սրտից
Հնչում է մի ձայն դարերի խորքից,
Մասիսի ծոցում մի սիրտ բաբախում,
Զարկում է անվերջ, հայ ազգին կանչում.

    <<Դարձեք, ո՛վ հայեր ողջ Հայաստանի,
    Ես Իմ տապանն եմ կանչում բոլորիդ,
    Այսօր ներս մտեք իմ եկեղեցին,
    Դարձեք ողջ ազգով, ժամն է վերջանում>>։

2. Արարատ լեռան կարոտած սրտից
Հայոց աշխարհ է թռչում աղավնին,
Որպես ավետիս ձիթենին բերում,
<<Խաղաղությու՜ն քեզ>> հային է ասում:

    <<Դարձի՛ր, ազգս հայ, դարձի՛ր անվարան,
    Արյուն, ջարդ, աղետ պիտի վերջանան,
    Ես քեզ կլինեմ վահան ու պաշտպան,
    Դարձի՛ր, քեզ կտամ խաղաղ Հայաստան>>։

3. Արարատ լեռան թախանձոտ սրտից,
Հային է ուղղված պատգամն երկնքից.
<<Կանգնած թակում եմ դուռը քո սրտի,
Հայոց աշխարհն է նոր իջևանն Իմ:

    Դարձիր ազգս հայ, Ես քեզ կդառնամ,
    Մեղքերդ կներեմ, երկիրդ կբուժեմ,
    Ես քեզ կսիրեմ միշտ և հավիտյան,
    Ես քո Աստվածն եմ, Իմն ես, Հայաստան>>։

Youtube ♪♫ ➤