Որոնում

567

1. Հիսուս, ներկա ես այս հարսանիքին,
Օրհնիր, խնդրում եմ, Դու այս զույգին,
Թող Քո օրհնությամբ այստեղից գնան,
Բայց միշտ Քո սիրող ձեռքերում մնան։

Հիսուսի հետ (2)
Ապրեն հավերժ Հիսուսի հետ։

2. Պաշտեն միայն Քեզ ու փառաբանեն,
Քո սուրբ խոսքերով միշտ առաջնորդվեն,
Լսեն Քո ձայնը, հնազանդ լինեն,
Սիրեն միմյանց և իրար ներեն։

3. Թե դժվարություն պատահի կյանքում,
Միայն Քեզ հուսան ամեն պարագայում,
Սովորեն Քեզնից, լինեն միշտ բարի,
Լինեն լույս, աղ, համը աշխարհի։

4. Ընդունեն որբին, հոգան աղքատին,
Սիրեն մանկիկին, հյուրասեր լինեն,
Քո ճանապարհից երբեք չշեղվեն,
Քո սուրբ խոսքերը մարդկանց վկայեն։