Որոնում

568

1. Եկեք աղոթենք ծնկների վրա,
Տիրոջ հետքերով սուրբ լեռը ելնենք,
Եկեք նորոգենք սեղանը զոհի,
Խնկաբույր կյանքն է Աստծուն հաճելի։

Ծնկների վրա երկինքն է բացվում,
Անձրև է տեղում, օրհնություն իջնում,
Ծնկների վրա հավատքն է ծաղկում,
Լեռները փլվում, ծովերը՝ ճեղքվում։

2. Եկեք աղոթենք ծնկների վրա,
Բացենք լուսամուտ դեպ Երուսաղեմ,
Թշնամու դավն է՝ աղոթք խափանել,
Դանիելներ են պետք, որ արթուն կանգնեն։

Ծնկների վրա, երբ մարդն է լռում,
Աստված է խոսում, Հոգին է իջնում,
Ծնկների վրա Տերն է հայտնվում,
Կանչում է, սրբում, օրհնում, նորոգում։

3. Եկեք աղոթենք ծնկների վրա.
Սուրբերի պարտքն է՝ Հոգով աղոթել:
Միաբանության գաղտնիքն է միայն
Աղբյուրը սիրո, ջերմ եղբայրության։

Ծնկների վրա սերն է բողբոջում,
Սրտեր միանում, վերքերը բուժվում,
Ծնկների վրա հպարտն  է զղջում,
Եղբորը ներում, ոտքեր լվանում։

4. Եկեք աղոթենք ծնկների վրա,
Տիրոջ բանակն է այդպես զորանում,
Աղոթքի դիրքն է մեզ հզորացնում,
Թշնամու բերդը աղոթքն է քանդում։

Ծնկների վրա աղոթենք Հոգով.
Փլվում են, քանդվում բերդեր աղոթքով,
Ծնկների վրա չարն է պարտվում,
Հավատքն է հաղթում՝ Տիրոջ անունով։

5. Եկեք աղոթենք ծնկների վրա.
Պատգամն է Տիրոջ վերջին օրերում,
Տիրոջ աչքերը ուզում են տեսնել
Աստծո մարդկանց՝ ծնկների վրա։

Ծնկների վրա երգենք ու գովենք,
Ծնկների վրա Հոգով աղոթենք,
Ծնկների վրա Սուրբ Հոգով լցվենք
Եվ ապրենք մի նոր սուրբ Պենտեկոստե։