Որոնում

570

       ՀԵ 146 
1. Սուրբ Հոգի ամենակալ,
Առաջնորդ մեր անսխալ,
Արդ առաջ տար քաղցրորեն,
Պանդուխտներս՝ վշտաց ձորեն:
Խոնջ հոգիք մեր թող ցնծան,
Երբ լսենք Քո քաղցր ձայն.
«Ո՜վ պանդուխտ՝ հոգնած, նկուն,
Հետևե՛ Ինձ դեպի տուն»։

2. Միշտ ներկա, միշտ իրական
Բարեկամ մեր աննման,
Մի՛ թողուր անմխիթար,
Մեզ ցավոց մեջ անհամար:
Երբ վշտաց ալիք բախին,
Եվ սրտերն մեր նվաղին,
Մեզ խոսե ձայնովդ սիրուն.
«Պանդուխտներ, եկե՛ք ի տուն»։

3. Գործն ու կռիվ այս սուրբ մարտին
Տերոջմով երբ ավարտին,
Եվ կավե նավն այս կյանքին
Խորտակվի մոտ եզերքին:
Մինչ հրաժեշտ տանք այս երկրին,
Արդ հոգիք մեր թող բերկրին`
Լսելով ձայնդ՝ մեղմ, սիրուն`
Պանդուխտներ, ալ եկե՛ք տուն։


Նոտաները