Որոնում

574

1. Գերի էի մեղքին, կորսված էր իմ հոգին,
Չունեի իմ սրտում ուրախություն,
Քրիստոսը գտավ ինձ մի օր երանելի,
Եվ փոխվեց կյանքն իմ ամբողջովին։

      Առաջնորդի՛ր ինձ, Տեր Դու,
      Եվ իմ սիրտը Դու լցրո՛ւ
      Կյանք տվող, ջերմացնող Քո սիրով,
      Որ Քո շնորհն իմ մեջ գործի,
      Փրկության մարդկանց բերի,
      Դեպի տունն երկնային առաջնորդի։

2. Փորձեցի իմ կյանքում գտնել ուրախություն,
Գտնել գեթ մի ընկեր, որն ինձ սիրեր,
Եվ գտա Հիսուսին ընկեր ինձ մտերիմ,
Որն ինձ ամենուր կմխիթարի։

3. Հիմա ղեկն իմ կյանքի ձեռքին է Հիսուսի,
Ինձ առաջնորդում է Տերն իմ բարի,
Տերն է ինձ հետ խոսում, սիրով ինձ հորդորում,
Դեպի հանդարտ ջրերն առաջնորդում։

4. Իմ ընկեր, ինձ լսի՛ր, Տիրոջը մի՛ մերժիր,
Սիրում է Հիսուսը քեզ, մի՛ մոռացիր,
Նա կմխիթարի և սիրտդ կլցնի
Իր ուրախությունով անպատմելի։