Որոնում

575

Խաչը ուսին գնում էր Նա Գողգոթա
Եվ անընդհատ երկինք էր նայում,
Բայց մի խոսք կրկնում էր նա սրտին քո.
<<Որդիս, քեզ համար եմ ես խաչվում>>։

Մեխի և մուրճի ձայնը դեռ լսվում է ,
Մարդիկ դեռ գոչում են՝  խաչել դրան,
Բայց Սուրբ արյունը հոսում է հենց քեզ համար,
Որ դու ապրես, ապրես դու հավիտյան։