Որոնում

577

1. Գարուն   է  հիմա   իմ  հոգում.
Հիսուսն  է  ապրում  իմ  սրտում,
Անապատը չոր իմ սրտի
Դարձել է ծաղկած մի այգի:

Տեր Հիսուս , Քեզ եմ ես օրհնում,
Իմ Արքա, Քեզ եմ մեծարում,
Ինչպիսի՜ մեծ երջանկություն.
Ես գտա մեծ ողորմություն:

2. Մոլորված էի խավարում,
Մահվան  շուքի մութ ձորերում.
Չունեի ես ուրախություն,
Չկար ոչ մի խաղաղություն:

3. Շարունակ թող Քո Սուրբ Հոգին
Մշակի, մաքրի սիրտը իմ,
Եվ սերմերը Քո իմ սրտում
Աճեն, պտուղ տան իմ կյանքում: