Որոնում

581

1. Իրիկվա լռության մեջ ես ծունկի եմ իջնում,
Օ՜, Տիրակալ իմ հոգու, Քո անունն եմ կանչում:
Դու արի և հոգուս մեջ Քո լույսը տարածիր,
Քո խոսքը կլսեմ ես, իմ սրտում այն գրիր:

2. Երկրավոր իմ հոգսերը մնացել են հեռվում,
Գիշերվա այս պահերը ինձ հանգիստ են բերում:
Գիտեմ, հոգուս հարցերին Դու կտաս պատասխան,
Հիսուս, ինձ Դու այցելիր խաղաղ երեկոյան:

3. Ճշմարտության խոսքովդ մեր կյանքին լույս սփռիր,
Ինչպես ճամփին Էմմաուսի, մեր կողքից Դու քայլիր:
Բացատրիր Կենաց խոսքդ, մեր սրտերը բորբոքվեն,
Երկնքի ճանապարհին միշտ եղիր մեր կողքին:

Youtube ♪♫ ➤