Որոնում

586

1. Ես ուզում եմ, իմ լավ բարեկամ,
Սիրտս բացելու առջևդ գալ,
Երկնքից ինձ վրա Դու նայիր,
Դու գիտես ամեն զարկը սրտիս:

2. Ես ուզում եմ սիրտը իմ բացել,
Տրտմության իմ բեռը թոթափել,
Իմ ցավերի մեջ ինձ կարեկից
Միայն Դու ես, Հիսուս Փրկիչ:

3. Ես շտապում եմ Քո առջև գալ,
Երբ մռայլ է շուրջս և խավար,
Երկնքից ինձ վրա Դու նայիր,
Իմ Բարեկամ, միշտ ինձ հետ եղիր: