Որոնում

589

Գերել ես սիրտը իմ քո սիրով,
Հիսո՛ւս, միակ փափագն ես իմ հոգու,
Չունեմ ուրիշ գանձեր, չունեմ ես կյանք,
Քեզնից բացի չունեմ ուրիշ Աստված։

Քո երեսից ես ո՞ւր փախչեմ
Եվ Քո Հոգուց ո՞ւր գնամ,
Ներկայությունդ ամենուր է, Տե՛ր.
Թեև գնամ երկրի ծայրերը,
Դու այնտեղ ես միշտ, ինձ հետ,
Լցնում ես սիրտն իմ գոհությամբ։

    Ես կերգեմ Քեզ երգը գոհության,
    Ես կերգեմ Քեզ երգը իմ սիրո,
    Ես կերգեմ Քեզ երգը իմ միակ,
    Հավիտյան Դու ես երգը իմ միակ։

Youtube ♪♫ ➤