Որոնում

591

1. Դժվար պահին Դու հույսն ես իմ,
Գիտեմ՝ կանգնած ես Դու իմ կողքին,
Հավատարիմ ես, իմ Տեր, հավիտյան:
Երբ փոթորիկ է շուրջը իմ,
Ապավենն ես Դու իմ սրտի,
Իմ հովիվն ես, որին վստահում եմ ես։

     Ե՛վ ցերեկ, և՛ գիշեր
     Դու իմ կողքին ես
     Միշտ, գիտեմ:
     Եվ Դու ինձ հետ ես ամենուր,
     Հիսո՛ւս, երբեք Դու չես փոխվում,
     Դու նույնն ես, Տեր, և՛ երեկ, և՛ այսօր,
     Ե՛վ հավիտյան:
     Խոստումներովդ եմ ես ապրում,
     Իմ ապագան է Քո ձեռքում,
     Իմ ամուր Ժայռ, ո՜վ մեծ Աստված,
     Պատվում եմ Քեզ։

2. Վստահ գիտեմ, երբ աղոթեմ,
Պատասխանը մի օր կառնեմ,
Քո լույսի մեջ կապրեմ հավիտյան:
Երբ խոր վերքեր են իմ հոգում,
Քո մեծ սերն է ինձ ամոքում,
Թող այսօր մեկ վայրկյան Քո մեծ սերն զգամ: