Որոնում

598

1. Տե՜ր Հիսուս, արի՛, Փրկիչ աշխարհի,
Դու ես հավերժ սիրո աղբյուր,
Դու` ճշմարիտ կյանք, մեր Հովիվ բարի,
Հաց հանապազօր այսօր տուր:

     Աղաչում եմ, Հիսո՜ւս, արի՛,
     Քո Սուրբ Հոգով մխիթարի՜ր,
     Մեր սրտերում թագավորի՛ր,
     Արի՜, արի՜:

2. Տեր Հիսուս սեր է, Նա մեզ սիրում է,
Ճշմարիտ լույսը Նա է,
Լույս տվեց Նա մեր սրտերին խավար,
Դարձել է մեր կյանքի արև:

3. Փա՜ռք Տեր Հիսուսին` աշխարհի լույսին՝
Անսահման մեծ սիրո համար,
Սիրո կամուրջն է Նա մեր փրկության,
Նրանով քայլենք անվարան: