Որոնում

601


1. Իմ փշրված, կոտրած սրտում
Դեռ ունեմ ես մի փայլող լույս,
Մի փայլող լույս ու փայլող հույս,
Որ սիրում է ինձ Տեր Հիսուս:

     Թող չմարի պատրույգը իմ կոտրած սրտի,
     Բոցավառի՛ր Քո կրակով, ո՜վ Սուրբ Հոգի,
     Որ չկորչեմ, չմոլորվեմ այս խավարում,
     Հավատարիմ ես Քեզ լինեմ ամբողջ կյանքում:

2. Թեև ընկած, բայց` չկորած,
Ես փնտրում եմ Տեր Հիսուսին,
Հաստատ գիտեմ, որ ինձ կօգնի,
Ուժ կտա ինձ, կզորացնի:

3. Տեր Հիսուսը, ձեռքս բռնած,
Ամեն անգամ վեր կհանի,
Ես չեմ մնա այս տիղմի մեջ,
Ես չեմ մնա մեղքին գերի: