Որոնում

603

1. Ամեն օր, ամեն պահ
Քեզնով ենք մենք ապրում`
Քո սիրո մեջ պահված
Ամեն օր, ամեն պահ:

     Պաշտում ենք Քեզ,
     Երգում ու մեծարում ենք Քեզ,
     Սիրում ու հավատում ենք Քեզ,
     Քրիստոս մեր անգին:

2. Ամեն օր, ամեն պահ
Քեզ ենք նայում, Հիսո՛ւս,
Դու ես մեր հանգիստը,
Քեզ ենք մենք պատկանում:

3. Ամեն օր, ամեն պահ
Քո կյանքը երկնային
Հայտնում ես Դու մեր մեջ,
Հիսո՛ւս, իմ Տեր Աստված:

Youtube ♪♫ ➤