Որոնում

604

1. Օրերն ենք հաշվում, ժամերն ենք հաշվում, Տե՜ր Հիսուս,
Թե երբ կհնչի փողը հրեշտակաց, Տե՜ր Հիսուս,
Որ Քո ողջ փառքով Դու մեզ երևաս, Տե՜ր Հիսուս:

     Երկնքից մեզ մոտ ե՛կ, Տե՜ր Հիսուս,
     Ամպերով շուտով ե՛կ, Տե՜ր Հիսուս,
     Երկնքից մեզ մոտ ե՛կ, Տե՜ր Հիսուս,
     Կարոտով սպասում ենք Քեզ:

2. Ու Քո ողջ փառքով նստած աջ կողմում, Տե՜ր Հիսուս,
Բարեխոսում ես բոլորիս համար, Տե՜ր Հիսուս,
Որ ապրենք հավերժ արքայության մեջ, Տե՜ր Հիսուս:

3. Ու մենք ամեն ժամ աղոթում ենք Քեզ, Տե՜ր Հիսուս,
Որ Դու ներես մեր բազում մեղքերը, Տե՜ր Հիսուս,
Որ մենք մաքրվենք, կամքիդ մեջ ապրենք, Տե՜ր Հիսուս:

Youtube ♪♫ ➤