Որոնում

605

1. Աստված էիր, բայց մարդացար,
Մարմին հագար ու ցածրացար,
Թողիր փառքդ աստվածության,
Իջար, Հիսուս, մեզ օգնության:

Խաչվեցիր մեզ համար,
Տանջվեցիր մեզ համար,

Սուրբ արյուն թափեցիր                 
Մարդկության համար:

2. Աստված էիր, խոնարհվեցիր,
Մարդկանց կողմից անարգվեցիր,
Մեր մեղքերով պատժվեցիր
Եվ արյան մեջ շաղախվեցիր:

3.Եկար աշխարհ մեզ զատելու,
Արյունովդ մեզ մաքրելու,
Վերքերովդ բժշկելու,
Սերդ միայն մեզ հայտնելու: