Որոնում

607

1. Խոնարհվել եմ Քո գահի առջև,
Բացել եմ սիրտս Քո առջև,
Ներկայությամբդ պարուրիր խոնարհված անձը իմ,
Հագեցրու սիրո սուրբ ջերմությամբ սիրտը իմ,
Սուրբ ներկայությամբդ պարուրիր խոնարհված անձը իմ,
Հագեցրու սիրո սուրբ ջերմությամբ:

     Մեծարում եմ Քեզ, իմ Արարիչ,
     Փառաբանում եմ, իմ հոգու Փրկիչ,
     Գովերգեմ Քեզ իմ երգով, բարձրացնեմ Քեզ իմ կյանքով,
     Նվիրվեմ ամբողջ մտքով, սրտով:

2. Էությանս մեջ Դու Տեր, եղիր,
Սուրբ Հոգովդ ինձ առաջնորդիր,
Լցրու իմաստությամբ ու շնորհքով աստվածային,
Ուղղիր քայլերս շավիղներում սուրբ կյանքի,
Լցրու իմաստությամբ ու շնորհքով աստվածային,
Ուղղիր քայլերս շավիղներում: